Սա վոկալ և ֆիզիկական երգչախմբային ներկայացում է ճանապարհի մասին, որտեղ կան ինչպես վերելքներ, այնպես էլ՝ անկումներ: Հոգնակի դարձած մարմինը ֆիզիկական և հոգևոր հոգնության մեջ է, որտեղ շնչառությունն ու երգելը խորեոգրաֆիայի ելակետն են: Վերելքի փոխաբերությունը սովորաբար օգտագործվում է ինչ-որ բան իրականացնելու, ինչ-որ տեղ հասնելու կամ նույնիսկ նոր տարածքներ նվաճելու գաղափարը փոխանցելու համար: Իսկ ի՞նչ, եթե չլինի նվաճելու գագաթ, և այս գերջանքն էլ տեղի ունենա հորիզոնական մակարդակով:
«Հոգնությունը» պարի է վերածում մարմիններն ու ձայները, որոնք փորձում են պահպանել հավասարակշռությունն ու կայունությունը նույնիսկ այն դեպքում, երբ հարկադրված են դուրս գալ իրենց առանցքից կամ էլ արտառոց բեռնվածություն ունենալ: Ձայնային և ֆիզիկական լարվածության այս շարունակական վիճակը հանգեցնում է բազմագլուխ մարմնի ներկայության մշտական վերակառուցմանը: Այս տարածությունը կարող է լինել ինչպես պայքարի, այնպես էլ՝ փոխադարձ հոգատարության մի հարթակ՝ ստեղծելով ընդհանուր ապաստան և տարրալուծման հնարավորություն, մինչև ուղին շարունակվի հանդիսատեսի տեսադաշտից այն կողմ:
- Նախագծի ղեկավար, խորեոգրաֆ, վոկալ տեքստ
Իռենե Ռուսոլիլլո - Երաժշտություն, վոկալ տեքստ
Էդոարդո Սանսոննե/Կավաբատե - Բեմադրության մասնակիցներ
Պարողներ՝ Թինա Հայրապետյան, Անդրեյ Տիխոնով
Երգիչներ՝ Լիլիթ Ինջյան, Լուսյա Կարապետյան
Տևողությունը՝ 45 րոպե
ՆՓԱԿ, 2024