«Հերակլեսը և ավգյան ախոռները» Ֆ․ Դյուրենմաթ
Այս ռադիոթատերգությունը քաղաքական կատակերգություն է Հունաստանի շրջաններից մեկի՝ Էլիդայի մասին։ Մի երկիր, որն անցել է իր բարգավաճման ժամանակները և այժմ պատված է գոմաղբով: Երկրի նախագահ Ավգիասը և Մեծ ազգային ժողովը որոշում են փոխել այս իրավիճակը և մաքրել երկիրը: Նրանք օգնության են կանչում հայտնի կիսաստված Հերակլեսին։ Նա ընդունում է այս կեղտոտ աշխատանքը միայն այն պատճառով, որ մինչեւ ականջները պարտքերի մեջ է։ Անմիջապես գործի է անցնում, սակայն, այնքան էլ հեշտ չէ, երբ Էլիդացիները չգիտեն, թե իրականում ինչ են ուզում, վախենում են փոփոխություններից և չեն կարողանում կենտրոնանալ իրենց ազգի համար ամենակարևորի վրա։
Դերերում՝
Գայանե Բալյան,Նունե Դանիելյան, Տիգրան Ալեքսանյան, Գեղամ Սուքիասյան և Կոստյա Մելիքյան
Գայանե Բալյան,Նունե Դանիելյան, Տիգրան Ալեքսանյան, Գեղամ Սուքիասյան և Կոստյա Մելիքյան
Հագուստի և բեմի նկարիչ՝ Ալբերտ Գրիգորյան
Ձայնային ձևավորումը՝ Տիգրան Ալեքսանյանի
Ազդագրի ձևավորումը՝ Արմինե Շահբազյանի
Բեմադրիչ՝ Նանոր Պետրոսյան
Ձայնային ձևավորումը՝ Տիգրան Ալեքսանյանի
Ազդագրի ձևավորումը՝ Արմինե Շահբազյանի
Բեմադրիչ՝ Նանոր Պետրոսյան
Ներկայացումը տեղի է ունեցել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ։
Ստեղծագործական խումբը շնորհակալություն է հայտնում ՆՓԱԿին համագործակցության համար։