Skip to content Skip to footer

Սույն թվականի հունվարի 23-ին ժամը 19:00-ին, Հարավային Կովկասի Ժամանակակից Պարի և Փորձառական Արվեստի Փառատոնը իրենց փորձառական արվեստի ծրագրի շրջանակում կներկայացնեն մի կատարում արված SKVO պարային ընկերության ներկայացուցիչներ Վալերիա Խրիպաչի և Օլգա Ռաբեցկայի (Մինսկ, Բելառուս) հեղինակությամբ, և Երևանից կոմպոզիտոր, բազմադիսցիպլինար արվեստագետ Արաշ Ազադիի (Թեհրանում, Պարսկաստան), և կոմպոզիտոր, ձայնային արվեստագետ, ջութակահար Մեհդի Հեսամիզադեհի (Թեհրան, Պարսկաստան) և տեղացի ժամանակակից պարողների հետ համագործակցությամբ:
Ներկայացումը 10-օրյա լաբորատոր աշխատանքի արդյունքն է, որը տեղի է ունեցել Հունվարի 14-22-ը Երևանում:

ՀՂԱՑՔ

Մարմնի արտիկուլացիա / մարմինն իբրև հաղորդակցություն, խոսող մարմին
Չկա հատուկ սյուժե, բայց կա անվերջ զրույց:
Չկան բառեր, բայց կա անվերջ շարժում:
Չկա հույզ դեմքին, բայց կա պարող մարմնի շուրջ ձայնի և պատկերների մեջ:

Մենակության մակարդակը կամ անկարողությունը լինել մենակ, էքստրավերտությունը և գերակտիվությունը, կարողությունը բանակցել, լեզվի պապանձվածությունը, կամ կակազելը հուզմունքից, քննադատության հանդեպ ագրեսիվությունը, անկարողությունը լսել, սեփական կարիքների անտեսումը, տարրական շփոթմունքը, լեզվական, մտավոր կամ տարիքային խոչընդոտները… Կան հաղորդակցմանը նպաստող և խոչընդոտող բազմաթիվ հանգամանքներ:

Մենք շատ ենք խոսում, բայց չենք հասկանում իրար:
Փորձառական աշխատանք՝ դարձնել մարմինը խոսուն, բայց կենտրոնացած, լսել միմյանց՝ առանց ասելու որևէ բառ:
Այս լաբորատորիան մարմնի լեզվի և մարմնի մաքուր արտիկուլացիայի, համագործակցության ընթացքում արձագանքի և հույզի փնտրտուքի մասին է:

Մուտքն ազատ է:

Նախագիծն իրակացվել է «Հարավային Կովկասում Մարզային Արվեստի և Մշակույթի Նախագծի » շրջանակներում, որը կազմակերպվել է Մշակույթի և Կառավարման Լաբորատորիայի կողմից և «Հարավային Կովկասի համար շվեցարական համագործակցության կազմակերպության» ֆինանսական աջակցությամբ: