Ինստալյացիոն Արվեստի Ամենամյա Փառատոնի (ԻԱԱՓ) սկզբունքները. 1. ԻԱԱՓ-ի նպատակն է արվեստի այս տեսակով աշխատող նոր անունների և դեմքերի հայտնաբերումն ու նրանց դրսևորման համար հարթակի տրամադրումը: 2. ԻԱԱՓ-ն անցկացվում է համադրական նախագծերի կազմակերպման սկզբունքով` գլխավոր նախագիծ-ցուցահանդես, որը տեղի կունենա ՆՓԱԿ-ում և ՆՓԱԿ-ից դուրս հանրային տարածքներում: 3. ԻԱԱՓ-ը կազմակերպվում է համադրողի կողմից նյութի ու կոնցեպտի ընտրության, և արվեստի գործը որպես ինստալյացիա ներկայացնելու սկզբունքին համաձայն: ԻԱԱՓ-ի գլխավոր նախագծի տեքստ-կոնցեպտը ելակետ և հիմք է հանդիսանում ԻԱԱՓ-ի ներսում բոլոր ինստալյացիաների, զուգահեռ նախագծերի ընտրության և ստեղծման համար: Գլխավոր նախագծի կոնցեպտի հետ ինստլյացիաների և զուգահեռ նախագծերի կապը կարող է ապահովվել ինչպես կոնցեպտի հետ թեմատիկ ընդհանրությամբ, այնպես էլ մեկնաբանությունների և հղումների առկայությամբ: 4. ԻԱԱՓ-ի ներսում գլխավոր համադրական կոնցեպտի հիման վրա արտիստների կողմից նոր գործերի և նախագծերի ստեղծումը կրում է հիմնարար բնույթ: Փառատոնի շրջանակներում ինստալյացիոն արվեստին ծանոթացումն ու աշխատարանները համարվում է համադրական աշխատանքի անբաժանելի մաս։ 5. ՆՓԱԿ-ը “համադրական ընտրությունն” ընդունում է որպես ԻԱԱՓ-ի գլխավոր համադրողի բացարձակ իրավունք` չմոռանալով ԻԱԱՓ-ի երիտասարդական բնույթն ու հիմնական ֆունկցիաները և ինստալյացիան որպես արվեստի տեսակ ներկայացնելը: