Դե մոնոլոգ
Ի սկզբանե ցուցահանդեսը պետք է ներկայացներ անկրքության գաղափարը, որին ձգտում եմ վերջին մեկ տարին։ Վերջին մեկ տարում կռվում են իմ կրքերի հետ և փորձում ղեկավարում հաստատել իմ էմոցիաների վրա. բաժանելով ներքին աշխարհս 2 մասի (լույսի և խավարի)։ Փորձում եմ ճանաչել այդ երկուսին և հաղթել խավարին։
Այդ իսկ պատճառով ցուցահանդեսի վերնագիրը “Դեմոնոլոգ” է։ Որը առաջին հայացքից ասոցացվում է մենախոսության հետ, սակայն, ճիշտ շեշտադրության դեպքում կարդացվում է՝ դե’մանոլոգ; այսինքն՝ (չարքագետ) մարդ, ով ուսումնասիրում է չարիքը։
Այս պարագայում ի նկատի ունեմ ինքս իմ վատ ու խավար կողմերը։
Չնայած իմ ձգտումներին լինել հավասարակշռված և հաշվենկատ, ցուցահանդեսի վերջին օրը պայթեցի։ Աշխատանքի ընթացքում մեջս մեծ լարվածություն էր. բանը նրանում է, որ աշխատանքը ստեղծելիս միշտ պատկերացնում եմ, թե ինչ կզգա հանդիսատեսը առաջին հայացքից, ինչ տպավորություն կստանա։ Մտածում եմ՝ արդյոք ես գույներն ու ֆոռմաները այնպես եմ համադրում, որ դրանք փոխանցեն։ Արդյոք ռիթմերը ու տեմպերը իմ ուզած “երաժշտությունը” կստեղծեն, և աշխատում եմ լինել օբյեկտիվ։ Բայց մի պահ անակնկալ ձևով հասկացա, որ այդ մտքերը այնքան են ձևավորվել, որ դարձել են անձ։ Իմ ներսում ուրիշ մեկը, ով խոսում է ուրիշների մասին։
Եվ ինձ տեղ հասավ, թե ինչքան եմ հեռացել իմ աշխատանքից, ու իմ կամքը ինչքան է ճնշվել ու անզոր դարձել։
Կդժվարանամ բացատրել, թե ներսումս ինչ փոթորիկ սկսվեց, բայց դա ավերեց ամեն ինչ, ինչ մինչ այդ ստեղծում էի։ Ու սկսվեց կռիվ իմ ու այդ երրորդ անձի միջև։ Որին գուցե չկարողացա սպանել, բայց հաստատ բացահայտեցի։ Ու ինձ հաջողվեց ուղիղ կապ հաստատել իմ աշխատանքների հետ։
Այսպիսով՝ ցուցահանդեսը դարձավ ասելիք ոչ թե հանդիսատեսին, այլ ինքս ինձ։ Եվ վերնագիրն էլ ծիծաղելի կերպով դարձավ մոնոլոգ։
Հակոբ Բալայան
09 փետրվար – 09 մարտ
ՆՓԱԿ, 2024