ԳԵՏԻՆ ՄԻՒՍ ԱՓԸ
Հեղինակ և համադրող` Ալի Սալթան
Լեռներու առանքին տեղ մը երազէ: Մէջտեղէն գետ մը հոսի դէպի Արաքս երկարող: Խոպան աշխարհագրութեան մէջ Միջերկրականի կլիմայ, բերքով լի: Երկու գիւղեր տեղադրէ գետի երկու ափերուն: Օրուայ հոգերով տուայտող կիներ, մարդիկ ու երեխէք: Փակէ աչքերդ, բաց թեւերդ, գետին ջրերն ի վեր սլացող թռչուն մը եղիր: Կլկլացող ջուրին թող մարմինդ պարապութեան, անհոգ ու հանգիստ:
Լեռներու առանքին տեղ մը երազէ: Գետի ափին երկու գիւղ: Գիւղերու մէջ կարօտներով, հոգերով, մտավախութիւններով իրարու այնքան մօտ ու այնքան հեռու երկու ժողովուրդ: Գետը դիտէ, Արփաչայէն/Ախուրեանէն: Տե՛ս որ ջրերը գետնին թողելով ինչպէս երկար գիծ մը կը քաշէ սահմանին՝ Հայաստան-Թուրքիա սահմանագծին: Կը տեսնե՞ս յայտնի-անյայտ խռոված, անհանգիստ ճօճումը պարապութեան:
“Բոլոր արագիլներուն օդին մէջ մնացած քայլերուն”:
Սոյն աշխատութիւնը իրականացած է Հայաստան-Թուրքիա սահմանի Արփաչայ-Ախուրեան գետի ափին Բագարան և Հալիքըշլաք գիւղերը:
“Գետին միւս ափը” լուսանկարչական հասարակական վաւերագրութիւն է, Արփաչայ/Ախուրեան գետի հակառակ ափերին գտնվող Բագարան (Հայաստան) և Հալիքիշլաղ (Թուրքիա) գյուղերի բնակիչների սահմանային կեանքի մասին: Այն անդրադարձ է իրարու այնքան մօտ ու այնքան հեռու երկու ժողովուրդներու` “մյուս կաղմի”, մշակութային հանգամանքներու յարակարծութեան:
Այս առթիւ երկու գիւղերոմ տարուել է աշխատանք, որը պարունակում է բնակիչների լուսանկարներ և բանաւոր արտահայտութիւնների ձայնագրութիւններ, երկու համայնքների միջև հանդիպման հնարաւորութիւն ստեղծելու նպատակով:
Նախագծի ցուցահանդեսը, որպես այս գործընթացի կարևոր արդիւնք, յուսով, կողմերի միջև ընթացող բանաւոր և ձայնային կապի միջոցով կնպաստի գետի միւս ափը ընկալելու նպատակին, չնայած իրական պատկերները ձայնային կապի չափ յստակ չեն:
