‹‹Մշակույթների երկխոսություն›› կազմակերպության նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 25ին Երեւանում առաջին անգամ կմեկնարկի Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե, որը տեղի կունենա Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ / ACCEA):
Այսօր թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշի ստեղծումը դյուրին գործընթաց է, մինչդեռ դասական եղանակով տպագրական տախտակի (կլիշեի) պատրաստումը խրթին է եւ ժամանակատար: Այնուամենայնիվ, որքան էլ զարմանալի է, որոշ արվեստագետներ շարունակում են հրաժարվել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից եւ նախընտրում են աշխատատար` վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ուղեկցվող ավանդական եղանակները: Թերեւս, գեղարվեստական տպագրության հմայքն ու էությունը թաքնված են այդ երկարատեւ եւ դժվարին գործընթացներում:
Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալեի նպատակը ավանդական գեղարվեստական տպագրության ոլորտում առկա մերօրյա զարգացումները, միտումների ուսումնասիրությունն ու բացահայտումն է, ինչպես նաեւ դասական, այսօր հազվադեպ հանդիպող տեխնիկաների եւ արդի գաղափարների միախառնման եւ միահյուսման մշտադիտարկումը:
Բիենալեին կներկայացվի 227 արվեստագետների 447 աշխատանք` 50 երկրներից: Միջազգային ժյուրիի կազմում են անվանի մասնագետներ Գերմանիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից եւ Հայաստանից /Ինգա Հեամեգի (Էստոնիա), Ախիմ Կյոնեկե (Գերմանիա), Մաթեուշ Օտրեբա (Լեհաստան), Ալեքսանդրա Շտեհելի (Շվեյցարիա), Սոնա Հարությունյան (Հայաստան)/ :
Բիենալեի կազմկոմիտեի կողմից սահմանվել են գլխավոր, առաջին, երկրորդ, երրորդ մրցանակներ: Լավագույն աշխատանքները կարժանանան նաեւ Բիենալեի պատվոգրերի:
Երեւանյան բիենալեն վստահաբար տարածաշրջանում գեղարվեստական տպագրությամբ զբաղվող արվեստագետների համար միջազգային նոր հարթակ կդառնա եւ կխթանի ոլորտի մասնագետների, ուսանողների, արվեստասեր հանրության հետաքրքրությունը դեպի արվեստի այս ճյուղը: Գեղարվեստական տպագրության Առաջին Միջազգային Բիենալե Երևան 2017-ը Հայաստան է հրավիրել գեղարվեստական տպագրությամբ զբաղվող արվեստագետների՝ աշխարհի տարբեր մասերից։
955 արվեստագետ՝ 73 երկրից, դիմել են մասնակցելու այս նոր միջազգային մրցույթին՝ 3230 աշխատանքներով։ Որպես առաջին որակավորման փուլի արդյունք՝ միջազգային ժյուրին ընտրել է 227 արվեստագետ` 50 երկրից, Երևանում անցկացվելիք վերջնական մրցույթին իրենց աշխատանքները ներկայացնելու համար։ Լեհաստանը՝ 33 մասնակից արվեստագետներով, ամենակարևոր երկրիրն է այս մրցույթում։ Վերջինիս հետևում է Չինաստանը՝ 32 արվեստագետով, Գերմանիան՝ 26, Հայաստանը և ԱՄՆ-ն՝ 13-ական մասնակցով, և Ֆրանսիան՝ 10:
Մեզ համար մեծ պատիվ է, որ գեղարվեստական տպագրության ոլորտում գործող արվեստագետները՝ աշխարհի տարբեր հատվածներից, ներկա կլինեն Հայաստանում իրենց 447 աշխատանքով՝ միջմշակութային երկխոսության նպատակով։
Այս առաջին ընտրությունից հետո ժյուրին կդիտարկի արվեստի գործերը երկրորդ և, այդպիսով, վերջին փուլում՝ շնորհելով չորս մեդալ – Գրան Պրի, Առաջին, Երկրորդ և Երրորդ մրցանակ, ինչպես նաև Գեղարվեստական Տպագրության Առաջին Միջազգային Բիենալե Երևան 2017-ի՝ պատվոգրեր։
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ AWARDS