Բաց Կանչ: 30-րդ Ալտերնատիվ Արվեստի Ամենամյա Փառատոն, ապրիլ-մայիս 2026
OPPOSITION: WILD CHILDREN DON’T APPLY !
Վայրի երեխաները հայտեր չեն ներկայացնում, նրանք գործում են, մինչ մեծերը կազմում են կանոնադրություններ, ռազմավարություններ։ Նրանց գործերը ապրում են ժամանակավոր ինքնավար գոտիներում, որտեղ ոչինչ հնարավոր չէ սեփականացնել` այն չի ծառայում, չի հարմարվում, չի մխիթարում։
30-րդ Ալտերնատիվ Արվեստի Ամենամյա Փառատոն ամփոփում չէ: Այն նայում է դատարկությանը, ոչ թե որպես բացակայություն, այլ որպես ներուժ, որտեղ արվեստը կրկին դառնում է կյանք։
Շուտով կհայտարարվեն բաց հանդիպման օրեր՝ ցուցահանդեսի հայտարարությունը և մասնակցության հայտերը ներկայացնելու համար:
Մասնակցությունը չի որոշվելու ընտրող հանձնաժողովի կողմից․
30-րդ Ալտերնատիվ Արվեստի Ամենամյա Փառատոն իր վրա կկրի վերջին մի շաբաթվա ցնցումները:
Փառատոնը նախաձեռնում են արվեստագետներ Գրիգոր Սիմոնյանը և Տիգրան Խաչատրյանը:
ՆՓԱԿ, 2026
