Աուդիովիզուալ պերֆորմանս
Ինստալյացիոն Արվեստի Փառատոնի շրջանակներում
Ուլյանա Վոլկովայի և Անդրեյ Ռիլովի կողմից
Ուլյանան թավջութակահար է, մուլտիգործիքավորող, կոմպոզիտոր և երգահան։ Գնեսինկայում (Գնեսինի քույրերի անվան Ռուսական Երաժշտական ակադեմիա) 15 տարի սովորելուց հետո Ուլյանան սկսել է ակտիվորեն մասնակցել տարբեր ժանրերի մի շարք նախագծերի՝ ելույթ ունենալով խոշոր ակումբներում և ռադիոյում: Անդրեյ Ռիլովը նկարիչ է, ծրագրավորող, լուսային և ձայնային ինստալացիաների և օբյեկտների հեղինակ։ Վերջին երեք տարիներին նա աշխատում է նեյրոնային ցանցերի գրաֆիկայի և անիմացիայի վրա։
Ներկայացման մեջ օգտագործվում է էլեկտրական թավջութակ, նեյրոնային ցանցի անիմացիա և անիմացիայի վրա հիմնված գեներատիվ ձայն:
09 Դեկտեմբեր, 2023 19:00-ին
Մուտքն ազատ է
ՆՓԱԿ, 2023