Skip to content Skip to footer

Երեւան, սեպտեմբեր 23, 2003թ. —Այս աշնային հետ-միջորեին ավելի քան 500 խանդավառներ, արվեստագետներ և բարձրաստիճան անձինք ՆՓԱԿ-ի շքամուտքի դիմաց ի մի էին հավաքվել ականատես լինելու համբավավոր հայ արվեստգետ, հայկական ավանգարդ արվեստի նախահայր՝ Երվանդ Քոչարի գլուխգործոց՝ <<Մելամաղձություն>> քանդակի  քողազերծմանը:

Քանդակը Երևանի Երվանդ Քոչար թանգարանում պահվող գիպսեքանդակի (1957) բռոնզե քառապատիկ ձուլածոն է: Պատվանդանի հետ միասին քանդակի բարձրությունը 6.24 մետր է:

Նախագծի բարերարը ճարտարապետ-գրող Ռուբեն Հովսեփի Հովհաննիսյանն է, գրչանունով՝ Ռ. Բէն:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ՙբարերար Ռ. Բենը (ՌուբենՀովսեփիՀովհաննիսյան) և Երեւանի Գլխավոր Ճարտարապետ Նարեկ Սարգսյանը միասնաբար քողազերծեցին արձանը: Նախագծի նախաձեռնողն էր Երեւանի Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՙՆՓԱԿ՚):

Ստորեւ ներկայացվում  է հանգուցյալ բարերար Ռ. Բէնի այս առիթով հրատարակած հաղորդագրությունը:

Քոչարի<<Մելամաղձությունը>>համաշխարհային մեծագույն գործերից է: Դեռ ոչ մի քանդակ չիկարողացել այսպիսի համապարփակ ձեւով ցուցադրել մարդկությանը նկճվածությունը մեր ներկա մղձավանջային կենցաղում: Փեռեկտված մարմիններով կնոջ եւ տղամարդու ճեղքված միասնությամբ*, վզներին փաթաթված թույնի գալարը, հոգու բացակայությունը, ներքին դատարկությունը ուր սրտի փոխարեն երկնաքերով քաղաքն է տեղավորվել իսկապես բոլորչափանի շներով համաշխարհային արվեստի հանճարեղ ստեղծագործություն է: Ոչ Ռոդանը եւ ոչ էլ Մուրը այսպիսի բան չեն քանդակել: Մենք պարտավոր ենք համայն աշխարհին ներկայացնել այդ գլուխ գործոցը – մեր փոքրիկ երկրի այդ մեծ գործը – ի փառս հայկական հանճարի:

Ռ. ԲԷն 

* ԴաՙԱնդրոգին՚ չէ, այլ է գիեւարուի երկփեղկ միասնություն

ՆՓԱԿ-ի Համահիմնադիր եւ Գլխավոր գործադիր տնօրեն
Դր. ԷդուարդՊալասնյանի մատուցման ուղերձը

Հարգարժան Քաղաքապետ, Սրբազան Հայր, Հոգեւոր Հայրեր, Սիրելի արվեստագետներ, արվեստասեր համաքաղաքացիներ եւ բարեկամներ

<<Ինչեր ասես որ չեն անի ամբոխները խելագարված…>>
Եղիշե Չարենց

Ավելի քան չորս տասնամյակ առաջ մի խելագար ոք ստեղծեց մի ըմբոստ գործ, եւ այսօր նրա հետ եւ որդները, խելագարված, տուրք են մատուցում խելագար վարպետին…

Այսօր մենք քողազերծում ենք հայառաջատար արվեստի նախահայր, Երվանդ Քոչարի<<ՙմելամաղձությունը>>, եւ մատուցում ենք մեր հնամենի քաղաքին: Այն քաղաքին որի մայթերում մելամաղձոտ կամ ուրախ, ոգեւորված կամ հիասթափված, եւ ինչու ոչ, երբեմն ըմբոստացած ու խելագարված, քայելու ճեմել են Չարենցներն ու Կոմիտասները, Սեւակներն ուՄինասները՝ առասպելական Դավթի եւ խորհրդավոր Նարեկացու հոգեւոր ընկերակցությամբ…

Թող մեր հանճարեղ նախնիների ավանդը անկեղծ եւ հանդուգն արտահայտությամբ թոթովվի եւ ահագնացող արձագանքով տարածվի ամենուր:

Աշնանամուտի այս երեկո իրականանում է եւս մեկ երազ: Այս երազը չեր իրականա եթե չլինեին նվիրյալներ, որոնք անցյալ 2 տարիների ընթացքում ամենինչ արեցին այս գեղեցիկ պահին հասնելու համար:

Շնորհակալություն Երեւանի քաղաքապետին և քաղաքապետարանին նախագիծը արտոնելու համար, հատկապես Գլխավոր Ճարտարապետ Նարեկ Սարգսյանին:

Շնորհակալություն բարերար ճարտարապետ-գրող Ռուբեն Հովսեփի Հովհանիսյանի նա այսնախագծի հովանավորության և նրա ծախսերը հոգալու համար:

Շնորհակալություն Երվանդ Քոչարի ժառանգներին, Հայկազ եւ Ռուբեն Քոչարներին եւ իրենց պարագաների նամենայն բարիացականությամբ իրենց հեղինակային իրավունքը այս նախագծին փոխանցելու համար: Հատկապես շնորհակալենք Ճարտարապետ Հայկազ Քոչարին համալիրի ճարտարապետական լուծումը առաջադրելու համար:

Շնորհակալություն Երվանդ Քոչար թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան- Քոչարին ամենայն հոգատարությամբ մեզ օժանդակելու եւ արհեստավարժ վերաբերմունքի համար:

Շնորհակալություն ճարտարապետ-քանդակագործ ԱշոտԿարապետյանին ամենայն բծախնդրությամբ եւ հավատարմությամբ մեծ վարպետի ստեղծագործության քառապատիկ օրինակը ստեղծելու եւ ձուլմ անաշխատանքները վերահսկելու եւ ղեկավարելու համար: Երախտապարտ ենք ձուլարանի արհեստավորներին եւ վարպետներին, այս հիասքանչ աշխատանքը մարմնավորելու համար:

Եւ վերջապես շնորհակալություն Ձեզ, սիրելի բարեկամներ այս գեղեցիկ պահը մեզ հետ կիսելու համար:

Էդուարդ Պալասանյան